Բնության թանգարան

Այսօր մենք գնացել էինք բնության թանգարան, այնտեղ կար շատ հետաքրքիր բույսեր,  միջատներ, թռչուններ, կենդանիներ, թիթեռներ։ Մենք տեսանք կենդանիներ, բայց նրանց մշակել էին և սարգել ինչպես իսկական կենդանիներ։ Մենք տեսանք շատ գեղեցիկ թիթեռներ, բայց կարծես կենդանի թիթեռներ լինեն, նաև կաին եղնիկներ, սիրամարգ, ծիծեռնակ և ամենա սարսափելին ինձ համար սարդն էր։ Ինձ շատ դուր եկավ թանգարանը։

Գորգի տակ

Աղջիկը բարձրացրեց գորգի ծայրն ու հայտնվեց դրա տակ։ Այնտեղ էին վագրն ու ձին, նա շատ ուրախացավ։ Գորգի տակ շատ հետաքրքիր էր, նա գրկեց նրանց և ասաց,- ես էլ գիտեի, թե դուք էլ չկաք։

-Մենք իմացանք, որ քո մայրիկը կավլի գորգը, դրա համար էլ թաքնվել էինք։

-Հիմա իմ մայրիկը տանը տանը չի, եկեք խաղանք միաասին։

-Իսկ ինչ խաղանք։

 -Եկեք պաղկվոցի  խաղանք ։

Աղջիկը հաշվեց, իսկ վագրն ու ձին պաղկվեցին։ Աղջիկը շատ ման եկավ և նրանց չգտավ, որովհետև նրանք իրական չեին։ Աղջիկը մնաց մենակ։ Երբ մայրիկը տուն վերադարձավ նա նայեց նրան և տեսավ, որ նա շատ տխուր է։Մայրիկը մտածեց, որ նա ընկերներ չունի, նա գնաց, որ աղջկան ընկերներ գտնի։Նա գտավ մի տղայի և առաջարկեց խաղալ իր աղջկա հետ։ Տղան համաձայնվեց, երբ եկան   տղան մտավ հյուրասենյակ։ Աղջիկը շատ զարմացավ, նրանք սկսեցին ընկերություն անել։Նրանք դարձան շատ լավ ընկերներ, իսկ վագրն ու ձին նայում էին և ժպտում։

Մատիտի արկածները

Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, — բղավելով լեղապատար վազում էր գիրքը։ — Ինչ է պատահել։ — Մի թե չեք տեսնում մատիտը ընկել է հետևիցս։ Եթե հասավ կորած եմ։ — Դու էլ բան ասացիր, դու կորած չես, երբ մատիտը հասնի, դու դիմացի շենքը կմտնես։ Գիրքը ասաց լավ ու գնաց մտավ դիմացի շենքը։ Բայց երբ վազում էր մատիտը գրքի մեջ հասցրել է խզբզել, նա շատ էր տխրել։ Այդ ժամանակ շենք մտան սոսինձը, գրիչը, և մկրատը, սոսինձը ասաց,- ինչ է պատահել, — Մատիտը ինձ մեջ խզբզել է։ — Մենք քեզ կօգնենք։ Մկրատը կտրեց այն թուղթը որի մեջ խզբզել էր մատիտը, գրիչը գրեց այն ինչ գրված էր թղթի վրա, իսկ սոսինձը ամրացրեց այդ թուղթը գիրքի մեջև գիրքը շատ ուրախացավ և շնորահակալություն ասաց նրանց։ Բայց երբ մատիտը տեսավ, որ իր խզբզած էջը չկա նա ասաց, որ նոր տեղ կգտնի, որ խզբզի։

Ջրվեժի անտառապարկում

Մենք մեր դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապարկ։ Մենք անցանք փոքրիկ լճի կողկով, լճի մոտ նախաճաշեցինք և խաղա- ցինք։ Մենք տեսանք փոքրիկ շնիկ, նա շատ բարի էր և ես նրան շատ սիրեցի։ Մենք շատ նկարներ արեցինք, ընկերներով նկարվեցինք և հասանք մինչև անտառապարկի վերջը և շատ լավ օր անցկացրեցինք։