Մի անգամ այլմոլորակային դդումը եկավ Հայաստան։ Նրա համար այստեղ ամենինչ անծանոթ էր և տարօրինակ։ Նա զարմացավ տեսնելով մարդկանց, կենդանիներին, շենքերը, ծառերը և մեքենաները։ Նա զարմացած ման էր գալիս և հանկարծ հանդիպեց բակում պարկած շանը։ Շունն էլ զարմացավ տեսնելով քայլող և խոսող դդումին և նրանք ընկերացան։ Շունը որոշեց դդումին ցույց տալ մեր քաղաքը։ Այդ ժամանակ բակում մի մեքենա էր կանգնած և դուռը բաց էր։ Նրանք որոշեցին թաքնվել մեքենայում և այդպես շրջել քաղաքում։ Երբ վարորդը սկսեց վարել մեքենան, դդումը վախից բղավեց և ցատկեց շան գիրկը։ Վարորդը նկատեց նրանց և իջեցրեց մեքենայից։ Շունը որոշեց հիմա էլ մետրո նստեն և թաքուն մտան մետրո։ Երբ դռները փակվեցին և մետրոն շարժվեց, դդումը գլորվեց մետրոի մեջ, իսկ շունը չեր կարողանում բռնել նրան և նրանք ծիծաղում էին, հետո դռները բացվեց և նրանք իջան, բայց այնքան էին գլորվել, որ գլուխները պտտվում էր և նրանք ոլոր-մոլոր էին գնում։ Նրանք քաղցած էին , շունը արաջարկեց ոսկոր ուտել, բայց դդումը չկարողացավ ուտել և սկսեց լաց լինել։ Շունն էլ նրա համար գտավ մի բուբլիկ և մի ձուկ, նա բուբլիկը կերավ, իսկ ձկից էնպես վախեցավ, որ թաքնվեց աղբամանի ետևում, այդ պահին աղբամանից դուրս եկավ մի կատու և դդումը վախից ուշաթափվեց, իսկ երբ արթնացավ նա արդեն իր տանն էր։
