Խնկո Ապոր գրադարանում

Այսօր մենք գնացել էինք Խնկո Ապոր գրադարան, քանի որ այսօր Հովհանես Թումանյանի ծննդյան օրն էր։ Գրադարանում շատ հետաքրքիր էր, նաև մենք Հովհանես Թումանյանի գրքեր նվիրեցինք անցորդներին, քանի որ փետրվարի 19-ը գրքի նվիրատվության միջազգային օրն էր։ Մեզ համար ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան կարդաց Շունն ու կատուն և մենք սկսեցինք անգիր ասել նրա հետ միասին։

Рыжий город

Одного мальчика дразнили ,, рыжим. Однажды летом он лёг спат и видил сон. Как будто он ушёл           из дома и идёт сам незная куда. Смотрит- стоят                   ворота, а на них написано добро пожаловать в Рыжий город!

Мальчик вошёл в город. Светило солнце. Было жарко. В этом городе всё было рыжим. Рыжие ручьи         текли по рыжему песку в рижие реки. А над рыжими реками висели рыжие радуги.

Շունն ու կատուն

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Շունն ու կատուն

Ժանանակով կատուն ճոն էր, շուննել գլխին գդակ չուներ։ Մի օր շունը մի մորդի գտավ և ասաց կատվին, որ իր համար մի գդակ կարի։ Իսկ կատուն ասաց ուրբաթ օրը գա վերցնի իր գլխարկը, ուրբաթ եկավ, իսկ գլխարկը կարած չի։ Կատուն էլ ասում է, որ հլը նոր պետք է կարի, հաջորդ օրը շունն ու կատուն դիպան իրար, էլ գող փիսո էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն։ Ու մինչև օրս էլ շունն այս չեր մոռացել։ Իսկ երբ շունն հանդիպում էր կատվից ուզում է, որ  իր մորդին հետ տա։

Հովհանես Թումանյան

Շունն ու կատուն

Հովհաննես Թումանյանը պատմում է, որ «Շունն ու կատուն» բալլադի սյուժեն լսել է Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց: Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո, 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակում: Ինքնագիրը մեզ չի հասել: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է սևագիր հատված նրա հետագա մշակումների փորձերից: Բանաստեղծն իր այս երկի  վրա աշխատել է մոտ երեսուն տարի, կատարել բազում շտկումներ և փոփոխություններ: