Խնկո Ապոր գրադարանում

Այսօր մենք գնացել էինք Խնկո Ապոր գրադարան, քանի որ այսօր Հովհանես Թումանյանի ծննդյան օրն էր։ Գրադարանում շատ հետաքրքիր էր, նաև մենք Հովհանես Թումանյանի գրքեր նվիրեցինք անցորդներին, քանի որ փետրվարի 19-ը գրքի նվիրատվության միջազգային օրն էր։ Մեզ համար ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան կարդաց Շունն ու կատուն և մենք սկսեցինք անգիր ասել նրա հետ միասին։