Տերն ու ծառան

Լինում են չեն լինում երկու աղքատ եղբայր են լինում։ Մտածում են ինչ անեն, որ տունը պահեն։ Որոշում են, որ փոքրը մնա տանը, իսկ մեծը գնա մի հարուստի մոտ ծառա աշխատի։ Որոշում են, որ եթե ծառան բարկանա նա հազար մանեթ է լինելու պարտք, իսկ եթե տերը բարկանա  նա հազար մանեթ է պարտք։ Առավոտ վաղ ծառային ասում է վեր կաց, շուտ կսկսես,արտը հնձել շուտ կվերջացնես հնձել, իսկ երեկոյան կվերադառնաս։ Երեկոյան վերադառնում է տուն, տերը ասում է ինչու վերադարձար, ես ուղակի եկա մի քիչ հանգստանամ, վախեցած պատասխանում է ծառան և նորից գնում է աշխատելու։ Նա ամբողջ օրը աշխատեց, իսկ առավոտյան ընկավ արտի մեջ։ Տերը եկավ ու ասաց․- ինչ է բարկանում էս։ Հիմա դու ինձ հազար մանեթ էս պարտք։ Ծառան գալիս է տուն և ամենինչ պատմում փոքր եղբորը, եղբայրը ասում է հիմա էլ ես գնամ աշխատելու։ Եվ գնում է աշխատելու նույն հարուստի մոտ։ Նրանք պայման են կապում, որ եթե տերը բարկանա ուրեմն նա երկու հազար մանեթ է պարտք, իսկ եթե ծառան նա պետք է երկու հազար մանեթ տա։ Առավոտյան տերը գալիս է տեսնում, որ քնած է և ասում է, որ վեր կենա, հըն բարկանում ես չէ ես ուղակի ասում էի։ Ծառան վեր է կանում ու սկսում տրեխները հագնել, տերը գալիս է տեսնում, որ մինչև հիմա տրեխ է հագնում։ Մինչև տրեխները հագնում է, մինչև գնում են արդեն պետք էր հաց ուտել։ Ծառան ասում է արդեն պետք է գնանք տուն։ Գնում են տուն հաց են ուտում և քնում են։ Առավոտյան հյուր է գալիս տուն, տերը հրամայում է ծառային, գնա ոչխար մորդի բեր, որը պատահի։ Գնում է բոլորին մորդում, տերը գալիս է տեսնում և բարկանում է։ Մտածում է ինչ անի, որ կկվի ձեն հանի կանչում է կնկան ասում է հելնի ծառը և,երբ նա գա կկվի ձեն հանի։ Ծառան և տերը գնում են որսի կնիկը սկսում է հանել կկվի ձայն կուկու-կուկու։ Ծառան լսում է և զարմանում ասում է ես պետք է այս կկվին սպանեմ տերը ասում է չէ, չէ սա իմ կինն է հա ես բարկանում եմ ան քու երկու հազար մանեթ։

Փոքր ախպերը պատռում է եղբոր պարտքի թուղթը և վերցնում իր գումարը։