Ինչպես են նշում ամանորը Իսպանիայում

Աշխարհի բոլոր քրիստոնեական երկրները նշում են Սուրբ Ծննունդն ու Նոր տարին։ Այդ թվում է նաև Իսպանիան։
Իսպանիայում դեկտեմբերի 24-ին, ճրագալույսին հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և երգում, պարում, ուրախանում։ Երեխաները ստանում են նաև սիմվոլիկ նվերներ։ Այն կոչվում է <<Սագա թիո>> նա մի փոքրիկ փայտիկ է, որի վրա նկարված է մարդկային դեմք։ Նա ունի երկու ոտք և ծածկված է ծածկոցով։ Նրան պատրաստում են երեխաները և հավատում, որ <<Սագա թիոն>> նրանց այդ տարի շատ, շատ, շատ նվերներ կբերի։ Գիշերը ժամը երկուսին իսպանացիները հավաքվում են աքլորի ծեսին, որովհետև հենց ավանդույթի համաձայն աքլորն է առաջինը տեսել Քրիստոսի ծնունդը և այդ լուրը տարածել աշխարհով մեկ։
Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին միմիայն ընտանիքի անդամների հետ։ Տունը ամպայման լուսավորում են նավթե լապտերներով։ Սեղանին դնում են բազմապիսի քաղրավենինքեր և ծովամթերքներ։ Իսկ կարևոր ուտեստը սնկով հնդկահավն է։ Իսկ ընթրիքից հետո երգում, պարում, ուրախանում մինչև լույս։
Իսպանացիները դեկտեմբերի 31-ի գիշերը հավավում են կենտրոնական հրապարակում և սպասում զանգերի ղողանջին։ Ասում են, եթե ուզում ես առողջ, հարուստ ու երջանիկ լինես, պետք է հասցնես ուտել 12-խաղողի հատիկ։
Ամանորի վերջին օրը հունվարի 6-ն է այն կոչվում է <<Վոլխվով>>-ի օր։ Այդ օրը մանկական տոնախմբություն է։ Հրապարակում հատնվում են հեքիաթային հերոոսներ և այդ ժամանակ կարելի է նաև տեսնել ուղտերի վրա նստած թագավորներին, որոնք կոնֆետներ են խաղ տալիս փողոցներով։ Եվ հենց այդ օրը բոլոր երեխաները ստանում են իրենց երկար սպասված նվերները։

Աքրոստիկոսներ

Ձ- ձյուն է գալիս սպիտակ սիրուն
Մ- մեր քաղաքում և բակում
Ե- ես գրեցի այդ մասին
Ռ- ռուսերենի դասին։

Փ- փաթիլ իջավ իմ ձեռքին

Ա- ասես լինի բամբակ

Թ- թեթև էր ու գեղեցիկ

Ի- ինչքա՜ն ենք սպասել նրան

Լ- լինի կարծես թիթեռնիկ։

Ցտեսություն աշուն բարև ձմեռ

Աշունը վերջացավ սկսվեց ձմեռը, ես շատ եմ սիրում ձմեռը, որովհետև երբ ձյուն է գալիս ես ու քույրիկս ձնագնդի ենք խաղում, ձնեմարդ ենք պատրաստում և սահում ենք սահնակով։ Իսկ իմ ամենա իմ սիրելի տոնը ամանորն է, ես ու քույրիկս զարդարում ենք տոնածառը գեղեցիկ խաղալիքներով, օգնում ենք մայրիկին պատրաստել ամանորյա սեղանը, և անհամբեր սպասում ենք իմ ամենա սիրած պահին ամանորյա գիշերվա երբ կգաան ձմեռ պապն և ձյունանուշը և մեզ կբերեն նվերներ։ Հայրիկս խոստացել է որ մենք կգնանք Ծաղկաձոր դահուկներով սահելու և լավ ժամանակ անցկացնելու։

Բնության թանգարան

Այսօր մենք գնացել էինք բնության թանգարան, այնտեղ կար շատ հետաքրքիր բույսեր,  միջատներ, թռչուններ, կենդանիներ, թիթեռներ։ Մենք տեսանք կենդանիներ, բայց նրանց մշակել էին և սարգել ինչպես իսկական կենդանիներ։ Մենք տեսանք շատ գեղեցիկ թիթեռներ, բայց կարծես կենդանի թիթեռներ լինեն, նաև կաին եղնիկներ, սիրամարգ, ծիծեռնակ և ամենա սարսափելին ինձ համար սարդն էր։ Ինձ շատ դուր եկավ թանգարանը։

Գորգի տակ

Աղջիկը բարձրացրեց գորգի ծայրն ու հայտնվեց դրա տակ։ Այնտեղ էին վագրն ու ձին, նա շատ ուրախացավ։ Գորգի տակ շատ հետաքրքիր էր, նա գրկեց նրանց և ասաց,- ես էլ գիտեի, թե դուք էլ չկաք։

-Մենք իմացանք, որ քո մայրիկը կավլի գորգը, դրա համար էլ թաքնվել էինք։

-Հիմա իմ մայրիկը տանը տանը չի, եկեք խաղանք միաասին։

-Իսկ ինչ խաղանք։

 -Եկեք պաղկվոցի  խաղանք ։

Աղջիկը հաշվեց, իսկ վագրն ու ձին պաղկվեցին։ Աղջիկը շատ ման եկավ և նրանց չգտավ, որովհետև նրանք իրական չեին։ Աղջիկը մնաց մենակ։ Երբ մայրիկը տուն վերադարձավ նա նայեց նրան և տեսավ, որ նա շատ տխուր է։Մայրիկը մտածեց, որ նա ընկերներ չունի, նա գնաց, որ աղջկան ընկերներ գտնի։Նա գտավ մի տղայի և առաջարկեց խաղալ իր աղջկա հետ։ Տղան համաձայնվեց, երբ եկան   տղան մտավ հյուրասենյակ։ Աղջիկը շատ զարմացավ, նրանք սկսեցին ընկերություն անել։Նրանք դարձան շատ լավ ընկերներ, իսկ վագրն ու ձին նայում էին և ժպտում։

Մատիտի արկածները

Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, — բղավելով լեղապատար վազում էր գիրքը։ — Ինչ է պատահել։ — Մի թե չեք տեսնում մատիտը ընկել է հետևիցս։ Եթե հասավ կորած եմ։ — Դու էլ բան ասացիր, դու կորած չես, երբ մատիտը հասնի, դու դիմացի շենքը կմտնես։ Գիրքը ասաց լավ ու գնաց մտավ դիմացի շենքը։ Բայց երբ վազում էր մատիտը գրքի մեջ հասցրել է խզբզել, նա շատ էր տխրել։ Այդ ժամանակ շենք մտան սոսինձը, գրիչը, և մկրատը, սոսինձը ասաց,- ինչ է պատահել, — Մատիտը ինձ մեջ խզբզել է։ — Մենք քեզ կօգնենք։ Մկրատը կտրեց այն թուղթը որի մեջ խզբզել էր մատիտը, գրիչը գրեց այն ինչ գրված էր թղթի վրա, իսկ սոսինձը ամրացրեց այդ թուղթը գիրքի մեջև գիրքը շատ ուրախացավ և շնորահակալություն ասաց նրանց։ Բայց երբ մատիտը տեսավ, որ իր խզբզած էջը չկա նա ասաց, որ նոր տեղ կգտնի, որ խզբզի։

Ջրվեժի անտառապարկում

Մենք մեր դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապարկ։ Մենք անցանք փոքրիկ լճի կողկով, լճի մոտ նախաճաշեցինք և խաղա- ցինք։ Մենք տեսանք փոքրիկ շնիկ, նա շատ բարի էր և ես նրան շատ սիրեցի։ Մենք շատ նկարներ արեցինք, ընկերներով նկարվեցինք և հասանք մինչև անտառապարկի վերջը և շատ լավ օր անցկացրեցինք։