Արկածներ ճամփորդելիս

Աշնանը մենք դասարանով գնացել էինք Արզական, էնտեղ շատ լավ էր և մենք լավ օր անցկացրեցինք։ Այնտեղ կար երկաթե աստիճաններ և մենք իջանք այդ աստիճաններով  գետի մոտ, մենք գետի մոտ տեսանք  օձ, բայց ես չվախեցա։ Մենք ոտքով բարձրացանք Նեղուցի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Մեզ հետ էին նաև ընկեր Լիլիթի դասարանը։ Հետո նստեցինք եկեղեցու դիմացի քանդված քարերի վրա։ Հանկարց ես տեսա, որ ընկեր Լիլիթի դասարանից մի աղջկա մեջքին է բարձրացել մի շականակագույն մորեխ։ Ես էնպես բարձր բղավեցի, որ այդ խեղճ աղջիկը վախից պտտվում էր և ուզում էր տեսնել մորեխին։ Իմ բարձր ձայնից եկավ նաև մեր ընկեր Հասմիկը և ինձ ասաց, որ այդպես բարձր բղավելուց ես կգլորվեմ վերևից։ Եվ նա քշեց մորեխին այդ աղջկա մեջքից։Մինչ օրս ես հիշում եմ այդ ծիծաղելի պատմությունը։

Բնության առցանց թանգարան

Շուն

Ընտանի շունշնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում։

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։

 Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

Միլիոն տարի մեզանից հետո

Միլիոն տարի մեզանից հետո հնարավոր է, որ մեքենաները թռչեն, մեր շուրջը ռոբոտներ ապրեն, մարդիկ կարողանան մեկ րոպեում հայտնվել մեկ երկրից մյուս երկիր, բջջային հեռախոսի փոխարեն կխոսենք մտքով և մեզ կլսեն, և նմանատիպ այլ բաներ։                               

Միլիոն տարի մեզանից հետո հնարավոր է մարդիկ ապրեն այլ մոլորակի վրա և Էնտեղ ամենինչ այլ լինի։ Օրինակ՝ մարդիկ ապրեն վաֆլե տնակում, ծառերի վրա աճեն շոկոլատներ, անձրևի փոխարեն երկնքից թափվի քաղցր հյութ, ծաղիկները լինեն թխվացքաբլիթներ, ամպերը լինեն քաղձր բամբակից։                                                                             

  Միլիոն տարի մեզանից հետո հնարավոր է, որ մարդիկ էլ ընթհանրապես չլինեն և չլինի ոչինչ։ Կամ ամբողջ աշխարհը նորից սկսվի։

Զատիկ նախագիծ

Սուրբ Զատիկ

https://selinaarsenyaniblog.home.blog/2020/04/12/%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af/

Զատկական խաղ ://selinaarsenyaniblog.home.blog/2020/04/11/%d5%a6%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2/

Զատկական շարժական բացիկ https://selinaarsenyaniblog.home.blog/2020/04/11/%d5%a6%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%81%d5%ab%d5%af/

Աքրոստիկոս

https://selinaarsenyaniblog.home.blog/2020/04/10/%d5%a1%d6%84%d6%80%d5%b8%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af%d5%b8%d5%bd-2/

Սուրբ Զատիկի տոնի մասին

https://selinaarsenyaniblog.home.blog/2020/04/10/%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Ածիկ